Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Պարտվածների խաղը կանգ չի առնում

Պարտվածների խաղը կանգ չի առնում
26.04.2025 | 14:17

Իրականությունն այն է, որ քաղաքացին էլ, պետությունն էլ վաղուց անտեր են:

Եվ ի՞նչ զարմանք, եթե թե; ներկա, թե; նախորդ պատասխանատուները իրենց պատասխանատվությունը մինչ օրս բարդում են ցանկացածի վրա, միլիոնավորների վրա, բացի՝ իրենցից:

Սա է պատճառը, որ երկրին տեր դառնալու անդադար հայտեր է ուղարկում թշնամին:

Պարտվածների խաղը կանգ չի առնում և գեթ մի բան է հուշում՝ դեռ ամենը չեն պարտվել, խաղից դուրս կգան միայն այն ժամանակ, երբ այլևս խաղադրույք անելու ոչինչ չի լինի՝ ո՛չ հող, ո՛չ ժողովուրդ, ո;չ պետություն և ազգային շահ, իսկ իրենց դուրս կհրավիրեն խաղատան թիկնապահները:

Այս ամենի մեջ ամենաողբերգականն այն է, որ ավարտված և պարտված այս խաղամոլները խաղում են հայ ժողովրդի ունեցվածքի և կյանքի վրա և ոչ՝ սեփական:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 2350

Մեկնաբանություններ